Sunday, December 2, 2012

სასწავლო პროექტი


1.Նախագծի  թեման  «Մեր շրջապատի դեղաբույսերը և մշակովի բույսերը»
2.Նախագծի հեղինակը   Դեղձանիկ  Ալվանջյան
3.Նախագծի մասնակիցները. VII դասարանի  աշակերտները
4.Նախագծի ժամկետի  տևողությունը  1.30ժ
5.Անհրաժեշտ  ռեսուրսները.  Դեղաբույսերի  հերբարիումային աշխատանքներ,համակարգչային աշխատանքներ պլակատների և աղյուսակների տեսքով:Մեր գյուղի կենդանի մշակովի բույսեր և մշակովի բույսերի հերբարիումներ,աշակերտների կողմից պատրաստված լիմոնի, կաղնու և խնձորի ծառներ:Պլակատներ դեղաբույսներից և մշակովի բույսներից:.
6.Նախագծի  կարևորությունը
ա)Նոր ու հին տեղեկատվության շաղկապումը և իմացության  նոր կառույցի ստեղծումը:
բ) Նոր մեթոդների կիրառում:
գ) ՈՒսումնադիտակտիկ  պարագաների պատրաստում և 0գտագործում:
7.Նախագծի  նպատակը .
ա) Ծանոթացնել մեր շրջապատի այն դեղաբույսներին,որոնց գոյությունն  ու գործածություը հայտնի է եղել  շատ վաղուց:
բ)Ծանոթացնել մեր շրջապատի մշակովի բույսերին  և դրանց  բազմազանությանը: Որքան շատ մշակովի բույսերի ծանոթանան, այնքան լավ կհասկանան բուսական աշխարհի բազմազանությունը:
գ)Նկարագրել մշակովի բույսերի հետագա ուսումնասիրությունները այնպես ,  որ ստեղծվի զգացմունքային տրամադրվածություն և հետաքրքություն դեպի թեման.
դ)Ծանոթացնել դեղաբույսերի նշանակությունը մարդու կյանքում.
8.Նախագծի ընթացքը.Դասարանը  ձևավորվում է ինչպես բնության կենդանի անկյուն:
Մասնակիցները բաժանվում են  երկու խմբի՝ դեղաբույսերի և մշակովի բույսերի:
Դեղաբույսերի խմբի յուրաքանչյուր մասնակից հանդես է գալիս նշելով որևէ դեղաբույսի կառուցվածքը և նշանակությունը բժշկության մեջ, ցույց տալով համապատասխան կենդանի դեղաբույսը :Որոշ մասնակիցներ հանդես են գալիս «դեղաբույսերի հայտնագործման պատմությունը »թեմայով:Մշակովի բույսերի խումբը ներկայացնում է մեկնարկային աշխուժացնող վարժություն , որը օգտակար է անցած նյութը կրկնելու և վարժվելու համար:Այն  կոչվում է «մրգով սալաթ»:
Մշակովի բույսերի խմբի մասնակիցները զեկուցումով հանդես են գալիս նշելով յուրաքանչյուր մշակովի բույսի կառուցվածքը և նշանակությունը:Ցույց տալով համապատասխան կենդանի բույսը կամ հերբարիումային աշխատանքը:
Դեղաբույսերի խումբը խաղում է  «կարկանդակ» խաղը,որի նպատակն է ցածրաձայն խոսելու ,նպատակային տեղաշարժվելու, լսելու , մտքերը ամփոփելու , մյուսներին օգնելու հմտությունների զարգացում:
Մշակովի բույսերի խմբից մի  մասնակից ներկայացնում է խաղողի կառուցվածքը և գինու արտադրությունը:  
Սկսվում է պրոեկտման հաջորդ փուլը.
I մրցույթի անցկացում թեստային քարտերի միջոցով:
II մասնակիցների միջև մրցույթ է սկսվում , թե ո՞վ կպատրաստի գեղեցիկ ծաղկեփնջեր և  կներկայացնի հանդիսատեսին:Սա բարցրացնում է աշակերտների գեղագիտական ճաշակը:
Հաղթող աշակերտները ստանում են նվերներ:Եվ մրցութի բոլոր մասնակիցները հանձնում են իրենց ռեֆերատները:
Հանդես են գալիս «Իրենց տպավորությունները նախագծից» թեմայով:
9.Միջառարկայական կապը. Պատմություն, աշխարհագրություն , արվեստ , նկարչություն և  այլն:
10.Սպասվելիք արդյունքները.
Աշակերտները ավելի լավ են ճանաչում շրջապատի բնությունը:Հարստացնում մեր շրջապատի բնական հարստությունների և դրանց 0գտագործման  վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարը:Գիտակցում են բույսերի էկոլոգիական խնդիրները: