2.Նախագծի հեղինակը Դեղձանիկ
Ալվանջյան
3.Նախագծի մասնակիցները. VII դասարանի աշակերտները
4.Նախագծի ժամկետի տևողությունը 1.30ժ
5.Անհրաժեշտ ռեսուրսները. Դեղաբույսերի
հերբարիումային աշխատանքներ,համակարգչային աշխատանքներ պլակատների և աղյուսակների
տեսքով:Մեր գյուղի կենդանի մշակովի բույսեր և մշակովի բույսերի հերբարիումներ,աշակերտների
կողմից պատրաստված լիմոնի, կաղնու և խնձորի ծառներ:Պլակատներ դեղաբույսներից և մշակովի
բույսներից:.
6.Նախագծի կարևորությունը
ա)Նոր ու հին տեղեկատվության շաղկապումը և իմացության նոր կառույցի ստեղծումը:
բ) Նոր մեթոդների կիրառում:
գ) ՈՒսումնադիտակտիկ
պարագաների պատրաստում և 0գտագործում:
7.Նախագծի նպատակը .
ա) Ծանոթացնել մեր շրջապատի այն դեղաբույսներին,որոնց գոյությունն ու գործածություը հայտնի է եղել շատ վաղուց:
բ)Ծանոթացնել մեր շրջապատի մշակովի բույսերին և դրանց
բազմազանությանը: Որքան շատ մշակովի բույսերի ծանոթանան, այնքան լավ կհասկանան
բուսական աշխարհի բազմազանությունը:
գ)Նկարագրել մշակովի բույսերի հետագա ուսումնասիրությունները
այնպես , որ ստեղծվի զգացմունքային տրամադրվածություն
և հետաքրքություն դեպի թեման.
դ)Ծանոթացնել դեղաբույսերի նշանակությունը մարդու կյանքում.
8.Նախագծի ընթացքը.Դասարանը ձևավորվում է ինչպես բնության կենդանի անկյուն:
Մասնակիցները բաժանվում են
երկու խմբի՝ դեղաբույսերի և մշակովի բույսերի:
Դեղաբույսերի խմբի յուրաքանչյուր մասնակից հանդես է գալիս նշելով
որևէ դեղաբույսի կառուցվածքը և նշանակությունը բժշկության մեջ, ցույց տալով համապատասխան
կենդանի դեղաբույսը :Որոշ մասնակիցներ հանդես են գալիս «դեղաբույսերի հայտնագործման
պատմությունը »թեմայով:Մշակովի բույսերի խումբը ներկայացնում է մեկնարկային աշխուժացնող
վարժություն , որը օգտակար է անցած նյութը կրկնելու և վարժվելու համար:Այն կոչվում է «մրգով սալաթ»:
Մշակովի բույսերի խմբի մասնակիցները զեկուցումով հանդես են գալիս
նշելով յուրաքանչյուր մշակովի բույսի կառուցվածքը և նշանակությունը:Ցույց տալով համապատասխան
կենդանի բույսը կամ հերբարիումային աշխատանքը:
Դեղաբույսերի խումբը խաղում է «կարկանդակ» խաղը,որի նպատակն է ցածրաձայն խոսելու
,նպատակային տեղաշարժվելու, լսելու , մտքերը ամփոփելու , մյուսներին օգնելու հմտությունների
զարգացում:
Մշակովի բույսերի խմբից մի
մասնակից ներկայացնում է խաղողի կառուցվածքը և գինու արտադրությունը:
Սկսվում է պրոեկտման հաջորդ փուլը.
I մրցույթի անցկացում թեստային քարտերի միջոցով:
II մասնակիցների միջև մրցույթ է սկսվում , թե ո՞վ կպատրաստի
գեղեցիկ ծաղկեփնջեր և կներկայացնի հանդիսատեսին:Սա
բարցրացնում է աշակերտների գեղագիտական ճաշակը:
Հաղթող աշակերտները ստանում են նվերներ:Եվ մրցութի բոլոր մասնակիցները
հանձնում են իրենց ռեֆերատները:
Հանդես են գալիս «Իրենց տպավորությունները նախագծից» թեմայով:
9.Միջառարկայական կապը.
Պատմություն, աշխարհագրություն , արվեստ , նկարչություն և այլն:
10.Սպասվելիք արդյունքները.
Աշակերտները ավելի լավ են ճանաչում շրջապատի բնությունը:Հարստացնում
մեր շրջապատի բնական հարստությունների և դրանց 0գտագործման վերաբերյալ իրենց գիտելիքների պաշարը:Գիտակցում
են բույսերի էկոլոգիական խնդիրները: